Nokia Asha 302 - SIM քարտի և մարտկոցի տեղադրումը

background image

SIM քարտի և մարտկոցի տեղադրումը

Կարևոր է. Այս սարքը նախատեսված է միայն ստանդարտ SIM քարտի հետ օգտագործման համար

(տե՛ս նկարը): Անհամատեղելի SIM քարտեր օգտագործելը կարող է վնասել քարտը կամ սարքը և փչացնել

քարտում պահպանվող տվյալները: Խնդրում ենք խորհրդակցել Ձեր շարժական կապի օպերատորի հետ

մինի-UICC փորակով SIM քարտի օգտագործման վերաբերյալ:

Այս հեռախոսը նախատեսված է BL-5J մարտկոցի հետ օգտագործվելու համար: Օգտագործեք միայն

Nokia-ի բնօրինակ մարտկոցներ:
1 Հետևի կափարիչի զատման լեզվակը քաշեք դեպի հեռախոսի ներքևի մասն ու հանեք կափարիչը:

Սկսում ենք

7

background image

2 Եթե մարտկոցը տեղադրված է, բարձրացրեք և հանեք այն:
3 Սահեցրեք SIM քարտի ամրակը՝ բացելու համար (1) և օգտագործեք ձեր մատի եղունգը՝ այն

բարձրացնելու համար: Համոզվեք, որ SIM քարտի ամրակը իջեցնելիս հպումային մակերևույթը

ուղղված է դեպի ներքև (2), մտցրեք SIM քարտը ամրակի մեջ և իջեցրեք ամրակը (3): Սահեցրեք

քարտի ամրակը՝ այն փակելու համար (4):

4 Հավասարեցրեք մարտկոցի և մարտկոցի հատվածամասի հպակները և մտցրեք մարտկոցը: Հետևի

կափարիչը փոխարինելու համար, ուղղեք վերին սողնակը դեպի իրենց փորակները և սեղմեք դեպի

ներքև մինչև կափարիչը կողպվի իր տեղում: