Մուտքի կոդերը
PIN կամ PIN2 կոդ
(4-8 թվանիշ)
Կարող եք նախադրել, որպեսզի հեռախոսը հարցնի PIN կոդը, երբ միացնում
եք այն:
Եթե կոդերը չեն տրամադրվել Ձեր քարտի հետ, կամ դրանք մոռացել եք, ապա
դիմեք Ձեր ծառայության մատակարարին:
Եթե կոդը երեք անգամ անընդմեջ սխալ եք մուտքագրում, ապա պետք է հանեք
արգելափակումը PUK կամ PUK2 կոդի օգնությամբ:
PUK կամ PUK2 կոդ
(8 թվանիշ)
Դրանք պահանջվում են PIN կամ PIN2 կոդի արգելափակումը հանելու
համար:
IMEI համար
(15 թվանիշ)
Այն օգտագործվում է ցանցում վավերական հեռախոսները նույնականացնելու
համար: Համարը կարող է նաև օգտագործվել, օրինակ, գողացված
հեռախոսներն արգելափակելու համար: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել նաև
համարը տրամադրել Nokia Care ծառայություններին:
Ձեր IMEI համարը դիտելու համար հավաքեք *#06#:
Հիմնական օգտագործում
11
Արգելափակման կոդ
(անվտանգության կոդ)
(առնվազն 5 թվանիշ)
Այն օգնում է հեռախոսը պաշտպանել չլիազորված օգտագործումից:
Կարող եք նախադրել, որպեսզի հեռախոսը հարցնի Ձեր սահմանած կողպման
կոդը: Կանխադրված կողպման կոդը 12345 է:
Կոդը պահեք գաղտնի և հեռախոսից հեռու` անվտանգ տեղում:
Եթե մոռանաք կոդը, և հեռախոսը կողպվի, անհրաժեշտ կլինի այն
ներկայացնել սպասարկման կետ: Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի կատարել
լրացուցիչ վճարումներ, իսկ Ձեր հեռախոսում առկա բոլոր անձնական
տվյալները կարող են վերանալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Nokia Care կամ Ձեր
հեռախոսի վաճառքի գործակալին: