
Հեռախոսի ծրագրակազմի թարմացումը ձեր հեռախոսի միջոցով
Ցանկանու՞մ եք բարելավել ձեր հեռախոսի աշխատանքը և ստանալ ծրագրի թարմացումներ և հրաշալի
նոր հատկություններ: Թարմացրեք ծրագրակազմը պարբերաբար՝ ձեր հեռախոսը առավելապես
օգտագործելու համար: Դուք կարող եք նաև նախադրել ձեր հեռախոսը, որպեսզի այն ինքնաբերաբար
ստուգի թարմացումների առկայությունը:
Ուշադրություն.
Ծրագրերի թարմացումներ տեղադրելիս, քանի դեռ տեղադրումն ավարտված չէ և սարքը վերագործարկված
չէ, Դուք սարքը չեք կարող օգտագործել՝ նույնիսկ արտակարգ իրավիճակների հեռախոսահամարներով
զանգեր կատարելու համար:
Ծառայություններից օգտվելը կամ բովանդակություն ներլցնելը կարող է հանգեցնել մեծ քանակությամբ
տվյալների փոխանցման, ինչը կարող է հարուցել տվյալների հոսքի ծախսեր:
Թարմացումը սկսելուց առաջ միացրեք լիցքավորիչը կամ հավաստիացեք, որ սարքի մարտկոցը բավարար
չափով լիցքավորված է:
Ընտրել
Ընտցնկ
>
Պարամետրեր
:
1 Ընտրել
Սարք
>
Սարքի թարմացումներ
:
2 Ցուցադրելու համար ծրագրակազմի ներկայիս տարբերակը և թարմացման մատչելիությունը
ստուգելու համար ընտրեք
Ընթցկ ծրգրկզմի մնրմսներ
:
32
Հեռախոսի կառավարում

3 Ծրագրակազմի թարմացումը ներբեռնելու և տեղադրելու համար ընտրեք
Ներլցնել սարքի
ծրգրկազմ
: Հետևեք ցուցադրված հրահանգներին:
4 Եթե տեղադրումը չեղարկվել է ներբեռնումից հետո ընտրեք
Տեղդրլ ծգկզմ թրմցմ
:
Ծրագրակազմի թարմացումը կարող է տևել մի քանի րոպե: Տեղադրման հետ խնդիրներ ունենալու դեպքում
դիմեք Ձեր ցանցի ծառայություն մատուցողին:
Ծրագրակազմի թարմացումների ինքնաբերաբար ստուգում
Ընտրեք
ԾԿ ինքնթարմացում
և սահմանեք, որքան հաճախ ստուգել նոր ծրագրակազմից թարմացումների
առկայությունը:
Ձեր ցանցի ծառայություն մատուցողը ծրագրակազմի թարմացումները կարող է անլար ուղարկել
անմիջապես դեպի Ձեր հեռախոս: Այս ցանցային ծառայության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների
համար դիմեք ձեր ցանցային ծառայության մատակարարին: