
Հեղինակային իրավունք և այլ ծանուցումներ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
NOKIA CORPORATION-ը սույնով հայտարարում է, որ սույն RM-813 արտադրատեսակը համապատասխանում է 1999/5/EC դիրեկտիվի
հիմնական պահանջներին և կիրառելի այլ դրույթների: Համապատասխանության հայտարարագրին կարելի է ծանոթանալ http://www.nokia.com/
global/declaration ինտերնետային էջում:
Այն արտադրանքների համար, որոնք շուկա են հանվել մինչև 2012 թ. հուլիսի 1-ը, կիրառվում է զգուշացման խորհրդանիշը՝ Ֆրանսիայում WLAN-ի
գործառնության համար դրանց օգտագործման վրա դրված սահմանափակումները նշելու նպատակով: Համաձայն ԵՄ 2009/812/EC որոշման՝ 2012 թ.
հուլիսի 1-ից հետո զգուշացման խորհրդանիշն այլևս կիրառելի չէ WLAN-ի գործառնության համար այս արտադրանքի շրջանակներում և, հետևաբար,
կարող է անտեսվել, նույնիսկ եթե այն դեռևս առկա լինի արտադրանքի վրա:
© 2012 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
38
Հեղինակային իրավունք և այլ ծանուցումներ

Nokia և Nokia Connecting People Nokia Corporation-ի ապրանքային կամ գրանցված ապրանքային նշաններն են: Nokia tune ձայնային
ազդանշանը Nokia Corporation-ի ձայնային նշանն է: Սույն փաստաթղթում հիշատակված այլ ապրանքների և ընկերությունների անվանումներ կարող
են հանդիսանալ այլ անձանց պատկանող ապրանքային նշաններ կամ ֆիրմային անվանումներ:
Արգելվում է սույն փաստաթղթի բովանդակության՝ որևէ եղանակով կատարված ամբողջական կամ մասնակի վերարտադրությունը, փոխանցումը,
տարածումը կամ պահեստավորումը` առանց Nokia-ից նախօրոք ստացված գրավոր թույլատվության: Nokia-ն անընդհատ կատարելագործման
քաղաքականություն է վարում: Nokia-ն իրավունք է վերապահում, առանց նախօրոք ծանուցելու, փոփոխություններ և բարելավումներ կատարել սույն
փաստաթղթում նկարագրված որևէ արտադրանքի մեջ:
Includes RSA BSAFE cryptographic or security protocol software from RSA Security.
Oracle and Java are registered trademarks of Oracle and/or its affiliates.
The Bluetooth word mark and logos are owned by the Bluetooth SIG, Inc. and any use of such marks by Nokia is under license.
Սույն արտադրանքը լիցենզավորված է MPEG-4 Visual Patent Portfolio License-ով` (i) MPEG-4 Visual Standard-ին համապատասխան
կոդավորված տեղեկույթն անձնական և ոչ առևտրային գործունեության մեջ ներգրավված սպառողի կողմից անձնական և ոչ առևտրային նպատակով
օգտագործման և (ii) լիցենզավորված մատակարարողից ստացված MPEG-4 տեսանյութերի առնչությամբ օգտագործման համար: Որևէ այլ օգտագործման
համար լիցենզիա` ուղղակիորեն կամ անուղղակիորեն, չի տրամադրվում: Լրացուցիչ տեղեկություններ, ներառյալ գովազդային, ներքին և առևտրային
նպատակներով օգտագործումը, կարող են ձեռք բերվել MPEG LA, LLC-ից: Տե՛ս http://www.mpegla.com:
Կիրառելի օրենսդրությամբ նախատեսված առավելագույնս թույլատրելի սահմաններում Nokia-ն և վերջինիս լիցենզատուները ոչ մի պարագայում
պատասխանատվություն չեն կրում տվյալների կամ եկամտի կորստի, իրական, կողմնակի, հետևանքային կամ անուղղակի այս կամ այն վնասների համար,
ինչ պարագայում էլ որ դրանք պատճառված լինեն:
Սույն փաստաթղթի բովանդակությունը ներկայացվում է «ինչպես որ կա»: Սույն փաստաթղթի ճշգրտության, հավաստիության կամ բովանդակության
առնչությամբ ոչ մի երաշխիք՝ լինի դա պոզիտիվ արտահայտված, թե՝ ենթադրյալ (ներառյալ, բայց ոչ միայն վաճառքի և այս կամ այն նպատակով
օգտագործման համար պիտանելիության ենթադրյալ երաշխիքները) չի տրամադրվում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Nokia-ն իրավունք է
վերապահում ցանկացած պահի փոփոխել այս փաստաթուղթը կամ հետ կանչել այն՝ առանց նախօրոք ծանուցելու:
Արտադրանքների, հնարավորությունների, ծրագրերի և ծառայությունների առկայությունը կարող է տարբերվել՝ տարածաշրջանից կախված: Լրացուցիչ
տեղեկությունների համար դիմեք Nokia-ի գործակալին կամ ծառայություն մատուցողին: Սույն սարքը կարող է պարունակել նյութեր, տեխնոլոգիաներ
կամ ծրագրեր, որոնց վրա տարածվում են ԱՄՆ կամ այլ երկրների արտահանման օրենքները կամ կանոնակարգերը: Օրենքը շրջանցելը կամ դրանից
խուսափելն արգելված է:
Nokia-ն երաշխիք չի տրամադրում կամ որևէ պատասխանատվություն չի կրում ձեր սարքի հետ տրամադրված երրորդ կողմի ծրագրերի գործառական
հնարավորությունների, պարունակության կամ վերջնական օգտագործողին մատուցվող օժանդակության համար: Որևէ ծրագիր օգտագործելով՝ դուք
ընդունում եք, որ ծրագիրը տրամադրվել է «ինչպես կա»: Nokia-ն որևէ կողմի չի ներկայացնում, երաշխիք չի տրամադրում կամ որևէ
պատասխանատվություն չի կրում ձեր սարքի հետ տրամադրված երրորդ կողմի ծրագրերի գործառական հնարավորությունների, պարունակության կամ
վերջնական օգտագործողին մատուցվող օժանդակության համար:
Nokia-ի ծառայությունների առկայությունը կարող է տարբերվել՝ տարածաշրջանից կախված:
ՀԴՀ/«ԻՆԴԸՍՏՐԻ ԿԱՆԱԴԱ» ԾԱՆՈՒՑՈՒՄ
Սույն սարքը համապատասխանում է ՀԴՀ կանոնակարգի 15-րդ բաժնին և «Ինդըսթրի Կանադայի» արտոնագրից ազատված RSS ստանդարտներին:
Սարքը շահագործելիս պետք է նկատի ունենալ հետևյալը. (1) սույն սարքը չի կարող առաջացնել վնասակար հեռահաղորդակցային խանգարումներ, և
(2) սույն սարքն ընդունում է ստացված բոլոր խանգարումները, ներառյալ այնպիսիք, որոնք կարող են հանգեցնել անցանկալի գործողությունների: Ձեր
սարքը կարող է առաջացնել հեռուստա- կամ ռադիոխանգարումներ (օրինակ, սարքն ընդունիչ սարքավորման անմիջական մոտակայքում օգտագործելիս):
Օգնության կարիքի դեպքում, դիմեք տեղական սպասարկման կետ:Որևէ փոփոխություն կամ ձևափոխում, որը կատարվել է առանց Nokia-ի ուղղակի
հավանության, կարող է անվավեր դարձնել օգտագործողի կողմից սույն սարքը շահագործելու իրավունքը:
Հեղինակային իրավունք և այլ ծանուցումներ
39

Որոշ գործողություններ և գործառական հնարավորություններ կախված են SIM քարտից և (կամ) ցանցից, MMS-ից կամ սարքերի համատեղելիությունից
և բովանդակության ձևաչափերի ապահովումից: Որոշ ծառայություններ առանձին վճար են պահանջում:
/Հրատարակություն 1.3 HY
40
Հեղինակային իրավունք և այլ ծանուցումներ